Հասան Ռոհանի. Իրանում քրդերն ավելի անվտանգ են, քան Թուրքիայում
«Արևմտյան Ատրպատականում մուսուլմաններն ու ոչ մուսուլմանները միմյանց հետ խաղաղ գոյակցում են»,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Հասան Ռոհանին Արևմտյան Ատրպատական նահանգ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Մահաբադի պետրոքիմիական գործարանի բացմանը, հանդիպում ունեցել նահանգի բնակիչների հետ:
Իրանի նախագահն իր ելույթում, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին, մասնավորապես ասել է. «Այսօր մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը պետք է համեմատել հարևան երկրների հետ: Քուրդ ժողովուրդը Թուրքիայում, Իրաքում և Սիրայո՞ւմ է ավելի անվտանգ, թե՞ Իրանում: Ուրեմն կեցցե Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը կարողանում է մարդկանց անվտանգությունն ապահովել՝ առանց հաշվի առնելու նրանց կրոնական և էթնիկական պատկանելիությունը»:
«Արևմտյան Ատրպատականում մուսուլմաններն ու ոչ մուսուլմանները, շիաներն ու սուննիներն ու տարբեր էթնիկական խմբերը միմյանց հետ խաղաղ գոյակցում են: Բոլորը մեկ ցանկություն ունեն, դա՝ Իրանի բարգավաճումն է»,-հայտարարել է Հասան Ռոհանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան