Ընտանիքներում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերն աճել են. Ն. Դուրյան
Նախորդ տարվա առաջին 4 ամսվա համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը. եթե 2015-ի 4 ամսում արձանագրվել էր հանցագործության 101 դեպք, այս տարի՝ 83 դեպք: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ըստ նրա, նվազել են մարմնական վնասվածք հասցնելու, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը: Խարդախության դեպքեր, ավազակային հարձակումներ այս տարի չեն արձանագրվել: Նախորդ տարի կողոպուտի դեպքեր չեն արձանագրվել, այս տարվա 4 ամսում արձանագրվել է 3 դեպք:
Ն. Դուրյանն ասաց, որ նվազել են անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները. 2015-ի 4 ամսում արձանագրվել էր 74 դեպք, այս տարվա 4 ամսում՝ 71 դեպք: Հիմնականում արձանագրվում են մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր:
«Կանխարգելման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում: Բավականին մեծ աշխատանք է տարվում դպրոցական տեսուչների կողմից: Դպրոցներում, դպրոցների հարակից տարածքներում նվազել են անչափահասների միջև բռնության դեպքերը»,- նշեց նա:
Նախորդ տարվա համեմատ, ըստ Ն.Դուրյանի, աճել են ընտանիքներում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը. 2015-ի 4 ամսում արձանագրվել է ծնողի կողմից երեխային վնասվածք հասցնելու 4 դեպք, այս տարի՝ 6:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան