Ցուցահանդես, դաս-համերգ՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Ճարտարապետությունը` փոքրիկների համար» միջոցառումների շարքը: Ժամը 15.00-ին թանգարանում կբացվի «Այբ» դպրոցի, IQ մանկապարտեզի և «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 15-ը: Ժամը 15.30-ին նախատեսված է ֆիլմի դիտում, իսկ ժամը 16.00-ին տեղի կունենա «Միրզոյան» լարային քառյակի դաս-համերգը:
Նախաձեռնության հեղինակներն են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը և «Միրզոյան» լարային քառյակի երաժիշտները:
Քառյակի հիմնադիր՝ ջութակահարուհի Սոնա Ազարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ IQ մանկապարտեզի տնօրենի հետ պայմանավորվել էին, որ մանկապարտեզի երեխաները ճարտարապետության թեմայով նկարներ անեն, որոնք վաճառելու են, ստացված գումարը փոխանցելու 1,5 ամյա Մարկոսի ընտանիքին: Երեխային պետք է վիրահատեն:
«Այբ» դպրոցից ներկայացվելու է նկարչուհի Մարի Ադամյանի աշակերտների աշխատանքները:
«Միրզոյան» լարային քառյակը, Ս. Ազարյանի խոսքով, ներկայացնելու է դաս-համերգը. «Դասախոսության ժամանակ ներկայացնելու ենք տարբեր երաժշտական գործիքների, օրինակ, թե ինչով է ջութակը տարբերվում ալտից և թավջութակից: Համերգին հնչելու է Մոցարտի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների ստեղածագործություններ»:
Հարակից հրապարակումներ`
- «Մարի Ադամյան՝ նուրբ, զգացմունքային նկարիչ-մետաքսագործ». ցուցահանդես՝ Հայ-ռուսական համալսարանում
- Մարի Ադամյանի «Ծաղկած ծառը» կտավը ներկայացված է «Իմ ֆուկուսիմա» ցուցահանդեսում
- Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում
- Մարի Ադամյան. Շատ պասիվ է արվեստագետի կյանքը Հայաստանում