Երեք շաբաթում կոռուպցիան «սատկացնելու» հույսերն անիմաստ են. Վարուժան Հոկտանյան
Կոռուպցաին լրջագույն հիմնախնդիր է եղել Հայաստանում և շարունակում է մնալ, անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ են արվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
«2003 թվականին Հայաստանում առաջին հակառոկուպցիոն ռազմավարությունն ընդունվեց, իսկ նեկայումս ունենք ընդունած երրորդ ռազմավարությունը: Սակայն կոռուպցիայի խնդիրը մնում է չլուծված, ինչից էլ հանգում ենք անպատժելության խնդրին»,-նշեց Հոկտանյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը՝ նա նշեց, որ կոռուպցիան այս երկրում նախապատմանակ դարաշրջաներից է գալիս՝ դեռ ուրարտական ժամանակաշարջանից, և երեք շաբաթում կոռուպցիան «սատկացնելու» հույսերն անիմաստ են:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարության մասին էլ Հոկտանյանը կարծիք հայտնեց, որ դա օպտիմիզմ չի ներշնչում. «Կասկածելի ռազմավարություն է մոնոպոլիան օրինականցացնելը: Ես չեմ կարծում, որ դա կլինի ճիշտ ուղղություն»:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը հավելեց նաև , որ կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքը հերիքում է ինչ-որ հայտարարություների միայն, սակայն երբ գործը հասնում է մեղավորներին պատժելու՝ այդ քաղաքական կամքը չի երևում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան