Հանձնաժողովը գազի սակագնի նվազեցման վերաբերյալ որոշումն ընդունեց
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ այսօրվա նիստում գազի գնի նվազեցման վերաբերյալ որոշում կայացվեց:
Ըստ այդմ, ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանվեց 146 700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը` P = 257.56 * E,
որտեղ` P-ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի գործող որոշման համաձայն՝ ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խմ բնական գազի սակագինը սահմանված է 156 700 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն:
Նիստում կայացրած մեկ այլ որոշմամբ,սահմանվեց «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
1) գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը՝ 20.892 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 25.07 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ներկրված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար,
2) բաշխված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի բաշխման սակագինը`22455.908 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 26947.089 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԾԿՀ-ն պատրաստվում է բնակչի համար գազի սակագինը սահմանել 1 խորանարդ մետրը 146.7 դրամ. «Ժողովուրդ»
- Ակնհայտ է, որ գազի սակագնի իջեցումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Արծվիկ Մինասյան
- ՀԾԿՀ-ն ստացել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի սակագնի վերանայման հայտը. «Ժամանակ»
- Տնտեսագետը՝ գազի գնի նվազման հնարավոր ազդեցության մասին
- Սկսվել է գազի գնի նվազեցման գործընթաց. Նախարար
- Էկոնոմիկայի նախարարը տեղյակ չէ, թե գազի գինը սպառողների համար երբ կնվազի