Նախկին «միսս Թուրքիան» ազատազրկվել է Էրդողանին վիրավորելու համար
Թուրքիայի մոդել Մերվե Բոլուգուրը, ով 2006 թվականին հաղթել էր ազգային գեղեցկության մրցույթում, ազատազրկվել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանին սոցցանցերում հրապարակային վիրավորելու համար,-գրում է «Ռիա նովոստի»-ին:
Նախկին «միսս Թուրքիան» Instagram-ի իր էջում տեղադրել է Էրդողանին ծաղրող բանաստեղծություն: Թուրքիայի նախագահի փաստաբանների կարծքիով այդ բանաստեղծությունը «իրենց հաճախորդի անձնական իրավունքներին դեմ հարձակում է»: Ստամբուլի դատարանը համաձայնել է նրանց փաստարկներին և որոշել Բոլուգուրին դատապարտել 1 տարի, 2 ամիս և 17 օր պայմանական ազատազրկման:
Ավելի վաղ, Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ երկրի 1845 քաղաքացիների նկատմամբ հետաքննություն է անցկացվում՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան