Անգելա Մերկելն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է կանցլերի մամուլի քարտուղար Քրիստիանե Վիղցը:
Չնայած աջակցությունը` նա չի մասնակցի բանաձևի ընդունման վերաբերյալ քվեարկությանը:
Ըստ Քրիստիանե Վիղցի` երեքշաբթի խորհրդարանական մեծամասնության` ՔԴՄ/ՔՍՄ խորհրդակցության ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը կողմ է քվեարկել բանաձևին:
«Ընդհանուր առմամբ` Դաշինքի, Գերմանիայի սոցիալդեմոկրատական կուսակցության և կանաչների կողմից ներկայացված այս բանաձևն ընդունվել է մեկ դեմ և հինգ ձեռնպահ ձայներով», - ասել է Վիղցը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագում երեք խորհրդարանական ուժերի կողմից ներկայացված օրինագծի շուրջ խորհրդակցությունը և քվեարկությունն անցկացվելու է հունիսի 2-ին:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի պատգամավորները սպառնալից նամակներ են ստանում ցեղասպանության բանաձևի հետ կապված
- Թուրքիայի վարչապետ. Անկասկած Գերմանիայի հետ հարաբերությունները կփչանան, եթե ընդունվի 1915 թ-ի իրադարձությունների մասին բանաձևը
- Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում և պարտավոր է պաշտպանել արժեքները. Սերժ Սարգսյան
- Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով դիմել է Գերմանիայի կանցլերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին