Ավստրիայում անհայտ անձինք այրել են փախստականների համար նախատեսված ճամբարը
Ավստրիայի Ալտենֆելդեն քաղաքում անհայտ անձինք այրել են փախստականների համար նախատեսված ճամբարը: Rosbalt.ru-ն գրում է, որ սրա մասին հայտնել են Կարմիր խաչի ներկայացուցիչնեը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ APA ավստրիական տեղեկատվական գործակալությունը հաղորդել է, որ 48 փախստականների համար նախատեսված շինությունը, որը գրեթե վերջնական կառուցված է եղել, գիշերը այրվել է: Հրդեհի մարմանը ավելի քանի հարյուր փրկարար է մասնակցել: Կառույցն ամբողջությամբ այրվել է:
Կարմիր խաչի ներկայացուցիչ Շտեֆան Նոյբաուերի խոսքով՝ նախկինում շինության վերաբերյալ որևէ սպառնալիքներ չեն եղել: Կազմակերպությունում մտադիր են նորից կառուցել ճամբարը, որի շինարարության համար արդեն իսկ ծախսվել էր 300 հազար եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան