Հայաստանի և Արցախի 320 երեխա ծանոթանում են մայրաքաղաքի մշակութային օջախներին
«Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Արցախի համայնքներից Երևան ժամանած 320 երեխա այսօր և վաղը կծանոթանան մայրաքաղաքի մշակութային օջախներին, կայցելեն տեսարժան վայրեր:
ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին։ Այն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը Panorama.am-ին հայտնեց, որ հիմնական նպատակը մարզերի երեխաներին մայրաքաղաքում մշակույթի տարբեր ճյուղերի հետ ծանոթացնելն է. «Սա ուսուցողական և գիտաճանաչողական նշանակություն ունի: Այս երկու օրերի ընթացքում փորձում ենք այնպես անել, որ մարզում արպող երեխան ծանոթանա մշակույթի բոլոր բնագավառներին՝ երաժշտություն, թանգարաններ, ներկայացում: Երեխաները ոգևորությամբ են մասնկացում բոլոր միջոցառումներին»:
Գագիկ Մանասյանն ասաց, որ ծրագիրը շարունակական է լինելու ամբողջ տարվա ընթացքում:
Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի և մոնիտորինգի վարչություն վարչության պետ՝ Արմինե Խաչատրյանն էլ ընդգծեց, որ Արցախն այս տարի առաջին անգամ է մասնակցում ծրագրին. «Հատկապես կարևորել ենք Մարտակերտի, Մատաղիսի և Թալիշի երեխաներ այցը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին