Էլիտար հարսանիք՝ Մոսկվայում. Կարապետյանի որդին ամուսնանում է վրացուհու հետ. «Հրապարակ»
Հունիսի 4-ին «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու հարսանիքն է: Սարգիսն ամուսնանում է վրացուհու հետ: Հարսանիքը տեղի է ունենալու Մոսկվայում, հրավիրված է հայ քաղաքական էլիտան: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկացմամբ՝ Սարգիսն իր հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։
2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Նրա նշանադրությունը տեղի էր ունեցել անցած տարի, լուսանկարներն էլ հայտնվել էին համացանցում: Ի դեպ, շաբաթ օրը մեկ այլ հարսանիք էլ կա, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ամուսնացնում է 22-ամյա որդուն: Նա միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել հայկական ծիսակարգով, ազգային երգ ու պարով: Հրավիրյալների մեջ էլ, բացի հայ քաղաքական, հասարակական գործիչներից, կլինեն նաև թուրք, քուրդ և այլազգի գործիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա