Մարտակերտում հրետակոծությունների հետևանքով ավերված տների վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են
Մարտակերտում ապրիլյան պատերազմի հետևանքով ամբողջությամբ վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:
Նրա խոսքերով՝ երկու-երեք օրվա ընթացքում կավարտվեն 10 տան վերականգնման աշխատանքները: «Թշնամու արկակոծության հետևանքով Մարտակերտում բազմաթիվ տներ են վնասվել, իսկ 15 տուն՝ ամբողջությամբ ավերվել: Հրետակոծությունների հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներն ընթանում են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է փողոցներին, քաղաքապետն ասաց, որ շուտով սկսելու են նաև որոշ փողոցների ասֆալտապատումը, նախորդ տարի ևս քաղաքի փողոցները բարեկարգվել են:
«Մարտակերտում կյանքը բնականոն հուն է մտել, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով»,- նշեց Միշա Գյուրջյան:
Նշենք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտը լուրջ վնասներ էր կրել, բազմաթիվ տներ և ենթակառուցվածքներ էին վնասվել:
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա կրակոցներից Մարտակերտի բնակավայրերը չեն տուժել, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով. քաղաքապետ
- Թշնամու արկակոծության հետևանքով վնասվել են Մարտակերտի քաղաքապետարանի շենքն ու 25 բնակելի տներ. քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին