Շուշանիկ Բախշյանի վերաբերյալ քրեական գործը դատարանը վերադարձրել է մեղադրողին
Հղի Մերի Մարգարյանի մահվան փաստի առթիվ հարուցված «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյան վերաբերյալ քրեական գործը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերադարձվել է մեղադրողին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Նրա ներկայացմամբ, քրեական գործը վերադարձվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի հիման վրա: Նշենք, որ այդ հոդվածը սահմանում է.
«Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից:
Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, նշված ժամկետը չպետք է 3, իսկ մնացած դեպքերում` 7 օրվանից ավելի լինի»:
Ավելի վաղ վկայակոչելով Քննչական կոմիտեին, Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, և Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Մ.Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննությամբ պարզվել է, որ ծննդկանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, քննիչի որոշմամբ նշված կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը և հղիության քարտը, զննության են ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի, գինեկոլոգիական հիվանդների, սոմատիկ հիվանդների և ընդունարանի մերժման մատյանները:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել մի շարք այլ քննչական գործողություններ։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մ. Մարգարյանի հղիությունը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը: Վերջինս 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն՝ հերթական կոնսուլտացիայի համար և տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան:
2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել են արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:
Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև նշված ԲԿ-ի՝ 2015 թվականի հուլիսի 25-ի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ Ա.Բաբելյանի կողմից մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորելու վերաբերյալ։
Ապացույցների համակցությամբ՝ մանկաբարձ-գինեկոլոգներ Շ. Բախշյանին և Ա. Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է հիվանդի մահ»:
Հարակից հրապարակումներ`
- Շուշանիկ Բախշյանի և նրա գործընկերուհու գործով նախաքննությունն ավարտվել է
- Շուշանիկ Բախշյանի գործով Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը
- Դատախազությունը կբողոքարկի Շուշանիկ Բախշյանի խափանման միջոցի մասին որոշումը
- Շուշանիկ Բախշյանի մոտ երկկողմանի թոքաբորբ ախտորոշումը չի հաստատվել. Փաստաբան
- Թող ապացույցներ ներկայացնեն և ոչ թե զրույցներ. Շուշանիկ Բախշյանի պաշտպան
- Չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում. մանրամասներ Շուշանիկ Բախշյանի գործից
- Էս գործը պետք է օբյեկտիվ քննվի. Շուշանիկ Բախշյանի փաստաբան
- Քննիչը դատարանի միջանցքներում որոշումներ չի կայացնում. ՔԿ-ն արձագանքում է Շուշանիկ Բախշյանի փաստաբանին
- Դատարանը որոշել է ազատել Շուշանիկ Բախշյանին, բայց քննիչը չի կատարում որոշումը. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան