Պակիստանում ամուսնանալուց հրաժարվող կնոջն այրել են
Անհայտ անձանց խումբը հարձակվել է պակիստանցի ուսուցչուհու վրա, ծեծել նրան և այրել, -գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով BBC News-ին:
Հրատարակության տվյալներով՝ Մարիա Սադագատը հրաժարվել է ամուսնանալ դպրոցի տնօրենի որդու հետ: Սպանվածի հայրը պնդում է, որ երիտասարդը իր աղջկա վրա հարձակվողների շարքում է եղել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որի առաջին արդյունքները կհրապարակվեն երկու օրից:
Բժիշկների խոսքով՝ կինը 85 տոկոս այրվածք է ստացել, և նրանց չի հաջողվել նրանց կյանքը փրկել:
BBC News-ը հաղորդում է, որ նմանատիպ սպանությունները շարունակվում են Պատիստանում: 2015 թվականի ընթացքում դրան զոհ են գնացել ավելի քան հազար կին:
Փետրվարին Պենջաբի իշխանությունները կանանց նկատմամբ ցանկացած բռնություն քրեականացնող օրենք են ընդունել, սակայն այդ ժամանակ, ավելի քան 30 կրոնական կազմակերպություններ, այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների սպառնացել բողոքի ցույցեր անցկացնել, եթե օրենքը չեղյալ չհամարեն: Նրանք կանանց իրավունքների պաշտպանությունը լկտիության խթանում են համարում:
1980-ական թվականներից գործող կանոնի համաձայն՝ զոհի ընտանիքը կարող է ներել մեղավորին՝ դրա փոխարեն գումար կամ հատուցման այլ տարբերակներ ընդունելով: