Սպասում ենք հունիսին նախագահների հանիպմանը. Ջեյմս Ուորլիք
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ կարևոր խոսակցություն ենք ունեցել ղարաբաղյան հակամարտության և խաղաղ կարգավորման համընդգրկուն բանակցությունների վերաբերյալ», -Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Important talks with #Azerbaijan FM on #NKpeace and comprehensive settlement negotiations. We look forward to a Presidents' meeting in June.
— James Warlick (@AmbJamesWarlick) June 1, 2016
Դիվանագետը նաև հավելել է, որ սպասում է հունիսին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
«Սպասում ենք Նախագահների հանդիպմանը հունիսին», -նշել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ հունիսի սկզբին հանդիպում է սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ նախարարի, այդ հանդիպումները լինելու են առանձին` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ:
«Միգուցե այդ հանդիպումների ժամանակ մենք կքննարկենք այն հնարավորությունները, որպեսզի լիակատար իրականացվեն պարտավորությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում: Դա հնարավորություն կտա հարթել ճանապարհը դեպի ապագա բանակցությունների փուլ և, ինչու ոչ, հնարավոր է լինի բարձր մակարդակով հանդիպում: Բացառված չէ, եթե բոլոր նախապայմանները ստեղծվեն և նախապատրաստվի այդպիսի հանդիպման հնարավորությունը, ապա կարող է լինել նաև հանդիպում», - ասել էր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները