Տիգրան Պետրոսյանը կմրցի Մագնուս Կարլսենի դեմ
Chess.com կայքի կողմից կազմակերպել է կայծակնային մրցաշար, որին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Պետդալա Հարիկրիշնան, Լևոն Արոնյանը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Այս 7 շախմատիստներին պետք է միանար նաև որակավորման մրցաշարի հաղթողը, որը դարձավ Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Տիգրան Պետրոսյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր և առաջ անցավ մի շարք հանրահայտ շախմատիստներից` Ուեսլի Սոյից, Յան Նեպոմնյաշչուց և Եվգենի Տոմաշևսկուց: