Հայաստանի և Իրանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել միմյանց պետություններ
Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր: Համաձայնագրին հավանություն տալու մասին որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում:
Համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:
Ըստ Կառավարության հիմնավորման՝ համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:
«Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսարջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար: Ելնելով վերոհիշյալից ՀՀ ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրի ստորագրումը»,- նշված է հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Թավրիզցիների վերադարձը իրենց «հայրենիք»՝ Երևան, Արգիշտի, «Գլենդել-Հիլզ»
- Ինչ սովորել պարսիկներից և ինչ սովորեցնել պարսիկներին
- ԼՂ պատերազմի ժամանակ ինչո՞ւ էին ոչ ադրբեջանցի երիտասարդները թիկունքից սպանվում. Հաղիղաթփուրը՝ Նովրուզովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան