Twitter-ն արգելափակել է Պուտինին և Լավրովին նմանակող հաշիվերը
Twitter-ի ադմինիստրացիան արգելափակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ծաղրանմանակող @DarthPutinKGB և @SovietSergey հաշիվները,-գրում է Lenta-ն:
Այդ էջերը մուտք գործելու դեպքում Twitter-ում հաղորդագրություն է հայտնվում այն մասին, որ հաշիվների գործողությունները դադարեցված են, իսկ պատճառների մասին առաջարկվում է կարդալ սոցցանցի արգելափակման պայմանների մասին բաժնում:
Հաշիվների արգելափակումը զայրացրել է Twitter-ի շատ օգտատերերի: Միկրոբոլգերները նշել են, որ այդ հաշիվներն ունեին ընդգծված հումոր և չեն խախտում որևէ կանոն:
Օգտատերերից մեկը գրել է «Սիրելի Twitter, ինչու՞ եք արգելափակել ամենազվարճալի նմանակող հաշիվներից մեկը՝@DarthPutinKGB-ը: Այն ուղղակի հումային հաշիվ էր, ոչ թե վիրավորանք ու ագրեսիա պարունակող տրոլինգ»:
Twitter-ում հրաժարվել են բացատրել արգելափակման պատճառները, վկայակոչելով այն փաստը, որ իրենք անվտանգության նպատակներից ելնելով չեն մեկնաբանում անհատական հաշիվների տեղեկատվությունը: