Թուրքիայի վարչապետ. Անկասկած Գերմանիայի հետ հարաբերությունները կփչանան, եթե ընդունվի 1915 թ-ի իրադարձությունների մասին բանաձևը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմը սպառնացել է Գերմանիային, որ կխաթարվեն թուրք-գերմանական հարաբերությունները, եթե հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կողմ քվեարկի Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևին: Տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Թող ամեն ինչ՝ ներառյալ բոլոր երկրների պատմությունները ուսումնասիրվեն: Թող բոլոր կողմերի սխալները վեր հանվեն, սակայն դա պետք է անեն պատմաբանները: Պատմական թեման դարձնել քաղաքականության առարկա, այն էլ ներքին, արմատական սխալ է»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Վերջինս բանաձևի շուրջ սպասվելիք քվեարկությունը անվանել է աբսուրդային և հայտարարել, որ «անկասկած դրա արդյունքում խաթարվելու են թուրք-գերմանական հարաբերությունները, ինչն իրենք չեն ցանկանում»:
Թուրքիայի վարչապետը միաժամանակ ակնարկել է Գերմանիայում ապրող երեք միլիոնից ավելի թուրքերի գործոնը՝ նշելով, որ Բունդեսթագի քվեարկությունը պետք է հաշվի առնի նաև նրանց շահերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան