Էրդողանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց չգիտի ինչպես
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն չգիտի ինչպես, գրում է Tvzvezda.ru-ն:
Էրդողանի կարծիքով, Մոսկվան իրենից առաջին քայլ է անկնկալում, բայց չգիտի՝ հատկապես ինչպիսի:
«Չեմ հասկանում, թե ինչ առաջին քայլ են ակնկալվում մեզնից: Մենք երկիր չենք, որը նստած է մեղադրյալի աթոռին: Ռուսաստանի հետ վիճել չենք ցանկանում: Ընդհակառակը, մենք երկիր ենք, որը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-հայտարարել է Էրդողանը:
Միևնույն ժամանակ, Էրդողանը շարունակում է ենթադրել, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացել են ոչ Անկարայի մեղքով, այլ ռուս օդաչուի սխալի պատճառով, ով արդյունքում վճարեց իր կյանքի գնով:
Էրդողանը նաև հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում Թուրքիային զոհ է համարվում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան