Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 8.6%-ով
2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252 506 զբոսաշրջիկ: Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ 2015թվի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8.6%-ով:
2016թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 227 499 մարդ, կամ որ նույնն է՝ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.9% -ով:
Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների՝ 2016թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 32.2%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 14.6%-ը` ԵՄ երկրներին:
Այս տարվա երեք ամիսներին 35.3 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկներ են Հայաստան եկել հարևան Իրանից: Ավելացել է նաև Կանադայից, Գերմանիայից, Ուկրիանայից ու Ռուսաստանից ժամանակ զբոսաշրջիկների թիվը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում տուրիզմի հետ կապված փորձառությունը այդքան էլ մեծ չէ. իրանցի զբոսաշրջիկ
- «Նովրուզին այս տարի ավելի մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ կգան Հայաստան»
- Այնքան բան կա Երևանում զբոսաշրջիկներին ցուցադրելու համար, բայց այսօր գան՝ ի՞նչ տեսնեն. Զավեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին