ԵՄ-Թուրքիա վիզային ռեժիմի վերացումը հունիսին անիրատեսական է
Եվրամիությունը նախատեսել է հունիսին վերացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, սակայն Սլովակիայի ԱԳՆ ղեկավարը՝ Միրոսլավ Լայչակը այդ ամենն իրատեսական չի համարում:
Սլովակիան 2016 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր նախագահելու է ԵՄ-ի նախարարների խորհրդում:
«Մենք պետք է հետևենք մեր օրենքներին, նախապայմանները պետք է կատարվեն: Թուրքիայի դեպքում դրանք 72-ն են, մենք գիտենք, որ դրանցից 7-ը դեռ պետք է չեն իրագործվել, մասնավորապես՝ հակատոռորիստական օրինագիծը պետք է պատշաճ տեսքի բերվի»- ասել է Լայչուկը. Հայտնում է РИА գործակալությունը:
Նա ասել է, որ պետք չէ ֆիքսվել ֆիզային ռեժիմը վերացնելու ժամկետների վրա, այլ պետք է հետևել, որ նախապայմանները կատարվեն:
«Եթե նախապայմանները կատարվեն, ապա ԵՄ-ն պետք է կատարի խոստացածը»,ավելացրել է նախարարը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը ավելի վաղ սպառնացել է ԵՄ-ին, որ դուրս կգա միգրացիոն համաձայնագրից, եթե ԵՄ-ն իր երկրի քաղաքացիներին չտրամադրի առանց վիզա ԵՄ մուտք գործելու հնարավարություն: Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել իր հակատեռորիստական օրինագիծը, և մեղադրել է ԵՄ-ին երկակի խաղի մեջ: Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Յունկերն էլ իր հերթին կոչ է արել Թուրքիային, նպատակին հասնելու համար, բանակցային գործընթացի ժամանակ հրաժարվել սպառնալի հայտարարություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին