Հայաստանի երեխաները՝ պաշտոնական վիճակագրությամբ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տեղեկատվության համաձայն, հանրապետության տարածքում 2015թ. տարեվերջի դրությամբ հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Նրանք բոլորն էլ տղաներ են. 4-ը՝ Երևանում, 1-ը՝ Շիրակում, 3-ը՝ Լոռիում: Նրանցից 5-ը մինչև 14 տարեկան են, մեկը՝ 14-15, 2-ը՝ 16-18:
2002-ին Հայաստանում մուրացիկ ու թաթառաշրջիկ անչափահասների թիվը եղել է 111, նրանցից 37-ը՝ աղջիկ:
2015թ. ՀՀ-ում գործել է 8 երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, որից 7-ը` պետական (1-ական` ք.Երևանում, ՀՀ Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզերում և 2-ը՝ Շիրակի մարզում), 1-ը` ոչ պետական (ՀՀ Շիրակի մարզում): Գիշերօթիկ հաստատությունների շենքերը նախատեսված են եղել 975 երեխայի համար: 2015-ի սկզբին դրանցում ապրել է 701 երեխա, տարեվերջին՝ 691, որից 323-ը աղջիկներ են: Այս հաստատություններում ապրող երեխաների մեծ մասը՝ 691-ից 380-ը 10-14 տարեկան են: 691-ից 7-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են:
2015թ. ՀՀ-ում գործել է 8 մանկատուն, որից 6-ը` պետական (2-ը` ք. Երևանում, 1-ական` ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում), 2-ը` ոչ պետական (1-ական` ք.Երևանում և ՀՀ Կոտայքի մարզում): Պետական և ոչ պետական մանկատների շենքերը նախատեսված են եղել, համապատաս- խանաբար` 735 և 223 երեխայի համար:
2015-ի սկզբին մանկատներում ապրել է 951 երեխա, որից 452-ը աղջիկներ են: Տարվա ընթացքում նրանցից 64-ը որդեգրվել են, 18-ը՝ մահացել: Հարազատների մոտ վերադարձել է 78 երեխա:
Տարվա վերջին մանկատներում եղել է 864 երեխա, 408-ը՝ աղջիկ: 864 երեխայից 76-ն անկողնային հիվանդ են, 305-ը քրոնիկ հոգեկան շեղումներ ունեն, 328-ը դպրոց են հաճախում, 469 երեխա հաշմանդամություն ունի: 846 երեխայից 246-ը՝ 10-15 տարեկան են, 204-ը՝ 16-18:
Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում 2015թ. դատապարտվածների թվաքանակը կազմել է 2 844 մարդ (218-ը` կանայք), նրանցից 80-ը` անչափահաս (5-ը` աղջիկ):
2015թ. ՀՀ-ում գործել է 717 համայնքային, գերատեսչական և ոչ պետական նախադպրո-ցական հաստատություն (ՆԴՀ), որոնցից 524-ը` մանկապարտեզ, 161-ը` մսուր-մանկապարտեզ, 32-ը` դպրոց-մանկապարտեզ: ՆԴՀ-ների ընդհանուր քանակից 649-ը համայնքային ենթակայու- թյան է, 14-ը` գերատեսչական և 54-ը` ոչ պետական: Մեկ խմբում երեխաների միջին թվաքանակը կազմել է 27 երեխա, տեղերի փաստացի զբաղվածությունը` 89.2%: Միջին հաշվով մեկ ՆԴՀ հաճախել է 101 երեխա: Միջին հաշվով մեկ մանկավարժին բաժին է ընկել 12 երեխա:
Բոլոր տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին