ՆԱՏՕ-ն զորք է ուղարկում Լեհաստան և բալթյան երկրներ
Լեհաստանի ԱԺ նախարար Անտոնի Մացերևիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ոչ թե 4000 զինվոր կուղարկի Լեհաստան և բալթյան երկրներ, ինչպես հաղորդվել էր, այլ զորքի թիվը ավելի մեծ կլինի: Հաղորդում է «УНН»-ն՝ հղում տալով Լեհական ռադիոյին:
«Խոսքը վերապատրաստումների և զորավարժությունների մասին չէ: Դրանք լինելու են իրական զինված ջոկատներ, որոնք ի վիճակի են լինելու էֆեկտիվ կերպով պաշտպանել պետության սահմանները մինչև օգնությունը տեղ կհասնի»,-հայտարարել է Անտոնի Մացերևիչը:
Մայիսի 31-ին Անտոնի Մացերևիչը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոմբերգի հետ: Հանդիպումից հետո ԱԺ նախագահը հայտարարել է, որ Ալյանսը պատրաստ է ընդունել 4 մարտական խմբերի՝ Լեհաստանում և բալթյան երկրներում տեղակայելու համար:
«Դա հաստատ լինելու է ավելին քան գումարտակ»,-ավելացրել է նա:
Անտոնի Մացերևիչը հրաժարվել է պատասխանել , թե որտեղ են տեղակայվելու այդ խմբերը, բայց մանրամասնել է, որ նրանք պետք է առավելապես պաշտպանեն Սուվալկյան անցումը:
«Դա չի նշանակում, որ զորքը այնտեղ է տեղակայվելու, բայց այսպես թե այնպես այդ հատվածը վտանգի տակ է և մենք պետք է պաշտպանենք այն: Մենք չենք կարող թույլ տալ, որ Լեհաստանին և մնացած երկրներին շանտաժի ենթարկեն այն ուժեր, որոնք օկուպացրել են մեր հարևանի, գործընկերոջ և բարեկամի տարածքները»,-ավելացրել է ԱԺ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին