Հակառակորդին զսպելու միակ միջոցը ուժեղանալն է. «Առավոտ»
Ըստ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի՝ հակառակորդին զսպելու միակ միջոցը կոռուպցիան հաղթահարելն է, ներքին խնդիրները լուծելը, ուժեղանալը, լուրջ ռազմամթերք ձեռք բերելը:
«Եթե հնարավորություն կա նոր համակարգով ապահովել երկրի պաշտպանությունը՝ հակաօդային, հակահրթիռային, դա պետք է զարգացնել, անև պատժիչ մեխանիզմներ ունենալ։ Ադրբեջանը նոր չէ, որ արտադրում է զենքեր, համտեղ ձեռնարկություն ունի Թուրքիայի հետ։ Մենք, չգիտես ինչու, Ադրբեջանի բոլոր հայտարարությունները՝ Զանգեզուրը գրավելու մասին, լուրջ չենք ընդունել՝ հույսներս դնելով արտաքին ուժերի վրա, որ պետք է զսպեն։ Եթե հույսներս դնում ենք ՌԴ-ի վրա, որ պետք է զսպի, մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ն չի ուզում և չի կարող։ Մենք չենք կարող անընդհատ մտածել, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները ներքին սպառման համար են»,-«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ասել է Պապյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան