Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով
Բրյուսելում տեղակայված Եվրոպական խորհրդարանում մայիսի 31-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ճանաչման և մշակութային ժառանգության վերականգման օրինական և քաղաքական ասպեկտները» խորագրով համաժողով, որը հյուրընկալել էր Եվրոպական խորհրդարանում անգլիացի պատգամավոր Չարլզ Թաննոքը։ Այս մասին հայտնում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի մամլո ծառայությունը։
Համաժողովի նպատակն է եղել Ցեղասպանության ճանաչումից բացի բարձրացնելնաև հատուցման հարցը:
Համաժողովին մասնակցել են մարդու իրավուքնների հարցերով փաստաբան, թուրք Սեմ Սոֆուօղլուն, միջազգային իրավունքի մասնագետ Օվե Բրինգը, թուրք լրագող Դողան Օզգուդեն, ֆրանսիացի լրագրող, Ստամբուլում «Le Monde»-ի նախկին թղթակից Գիյոմ Պերրիերը։ Համաժողովի մոդերատորը Հայ Ազգային կոմիտեների համաարգող Հակոբ Տեր Խաչատուրիանն էր։ Ելույթ է ունեցել նաև Եվրոպայի հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։
Սեմ Սոֆուօղլուն համաժողովում վերլուծել է ցեղասպանության իրավական կողմը և ցեղասպանության ժառանգներին կոչ է արել դատի տալ Թուրքիայի կառավարությանն ու պահանջել իրենց օտարված գույքը։
Միջազգային իրավունքի մասնագետ Օվե Բրինգն էլ ասել է,որ տնտեսական փոխհատուցումն այսօր հնարավոր է, որը կարող է իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։
Բանախոսների ելույթներից հետո հնչել են նաև հարցեր և տրվել են պատասխաններ։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան