Թուրքիայի փոխվարչապետ. Բանաձևը առոչինչ է Թուրքիայի համար
Թուրքիայի կառավարության խոսնակ և փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը սոցցանցում հրապարակած գրառումներով արձագանքել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ցեղասպանության մասին որոշումն առոչինչ է Թուրքիայի համար:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Քուրուլմուշը «Twitter» սոցցանցում հետևյալ գրառումն է կատարել.
«Գերմանիայի խորհրդարանի կողմից մի շարք նենգափոխված և անհիմն պնդումները որպես ցեղասպանություն որակելը պատմական սխալ է:
Գերմանիայի խորհրդարանի կողմից այս բանաձևի ընդունումը Գերմանիայի ու Թուրքիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին վայել որոշում չէ: Թուրքիայի համար այս որոշումն առոչինչ է: Այս խնդիրը ոչ թե քաղաքական գործիչների կամ խորհրդարանների, այլ գիտնականների ու պատմաբանների լուծելիք խնդիրն է: Թուրքիան բոլոր հարթակներում անհրաժեշտ պատասխան կտա այս բանաձևին»:
Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն ևս դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևը: Թուրքական «Sozcu» պարբերականի համաձայն` սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Չավուշօղլուն նշել է, որ «Սեփական պատմության սև էջերը փակելու ճանապարհը խորհրդարանի անպատասխանատու և անհիմն որոշմամբ այլ երկրների պատմությունը սևացնելու մեջ չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին