Իշխանությունը փորձում է «քնեցնել» քաղաքական դաշտը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխաղ Հանրապետական կուսակցության ղեկավար կազմին հանձնարարվել է ամեն կերպ թույլ չտալ քաղաքական գործընթացների ակտիվացում։ Հատկապես մարզերը ներկայացնող պատգամավորներին և ՀՀԿ-ի տարածքային կառույցների ղեկավարներին հանձնարարվել է ձեռնպահ մնալ 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր տեսակի քննարկումներից՝ պատճառաբանելով, թե դեռ ժամանակը չէ։
ՀՀԿ-ում «ցրում» են նույնիսկ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված քննարկումները՝ դարձյալ ասելով, թե դեռ ժամանակը չէ։ Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է տարօրինակ թվալ, սակայն գործնականում ՀՀԿ-ն իր տեսանկյունից լրիվ հասկանալի մարտավարություն է փորձում իրագործել։
«Իշխանությունը փաստացի փորձում է քաղաքական դաշտը քնեցնելով՝ վերադարձնել նախկին, այսպես կոչված պասիվ վիճակին։ Եթե հաջողվի այդ խնդիրը լուծել և, օրինակ, Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրությունները հնարավորինս անաղմուկ անցկացնել, ապա հնարավոր կլինի քաղաքական կյանքի ակտիվացումը հետաձգել մինչև աշնան վերջ։
Նկատենք, որ նախորդ ընտրություններում իրադարձությունները սովորաբար հենց այդ սցենարով են զարգացել։ Արդյունքում, ընդդիմությունն այդպես էլ չի հասցրել ընտրություններից առաջ «դիրքավորվել» և պատշաճ ներկայանալ։ Իշխանությունների պարագայում նման հարց գոյություն չունի, քանի որ այն երբեք իր առջև խնդիր չի դրել ընտրողին համոզել, հետևաբար ճիշտ կամ սխալ ներկայանալու հարց ևս չի առաջանում։ Իշխանությունները միշտ ձգտել և ձգտում են քաղաքական գործընթացները հնարավորինս պասիվացնել, որպեսզի կարողանան իրենց վերարտադրության խնդիրը լուծել «չոր փողով», ինչը քաղաքական դաշտի գերլարվածության պայմաններում էապես կդժվարանա»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան