Կոմպոզիտոր Բրամսի թանգարանները՝ Խաչատրյանի տանը
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր մեկնարկում է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Panorama.am-ին թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Շահմանյանն ասաց, որ ծրագրի շրջանակում պարբերաբար կներկայացվեն գերմանացի կոմպոզիտորների թանգարանները և կհնչեն ստեղծագործությունները:
«Մենք արդեն նման ծրագիր իրականացրել ենք, այս տարի ներկայացնելու ենք գերմանացի կոմպոզիտորների թանգարանները: Առաջինը նվիրված է լինելու նշանավոր կոմպոզիտոր Յոհաննես Բրամսին»,- նշեց նա՝ հավելելով, որ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի պատրաստած տեսաշարի ուղեկցությամբ կներկայացվի նրա՝ Համբուրգում և Բադեն-Բադենում գործող թանգարանները, կյանքն ու ստեղծագործական ուղին:
Ա. Շահմանյանը նաև տեղեկացրեց, որ երեկոյի երկրորդ մասում հնչելու է Բրամսի ստեղծագործությունները՝ «Արամ Խաչատրյան» տրիոյի՝ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյան, թավջութակահար Կարեն Քոչարյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, կատարմամբ: Ելույթ են ունենալու նաև երգչուհի Աննա Մայիլյանը և ալտահար Մաքսիմ Նովիկովը: Կհնչեն Բրամսի «Սոնատ դաշնամուրի և ջութակի համար», «Մտորում ջութակի և դաշնամուրի համար», «Սկերցո ջութակի և դաշնամուրի համար», «Դաշնամուրային կվարտետ», «Երկու երգ ձայնի, ալտի և դաշնամուրի համար» երկերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում