Համայնքների խոշորացման ծրագրերի պատճառով մարզերում բունտ է հասունանում. ՀԺ
Այսօր կառավարությունը քննարկելու է Հայաստանի չորս մարզերի համայնքների խոշորացման 13 պիլոտային ծրագրեր Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքային փնջերում: Յուրաքանչյուր փնջում պետք է միավորվեն 4-15 համայնքներ՝ ընհանուր թվով 116 համայնքներ: Այսինքն 116 համայնքները միավորվելու են տասներեքի մեջ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս միավորման պատճառով այս համայնքներում մեծ դժգոհություն է հասունանում: Դժգոհությունը մեծ է հատկապես այն համայնքներում, որոնք ունեն տարբեր ազգության բնակիչներ: Օրինակ, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի հետ պետք է միավորվեն 10 համայնքներ՝ Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սիփան: Սրանցից հայաբնակ է միայն Մելիքգյուղը, մյուս գյուղերի բնակիչները հիմնականում եզդիներ են ու հատկապես այս գյուղի բնակիչները կենցաղային խնդիրների տարբերությունների պատճառով չեն ցանկանում միավորվել եզդիաբնակ գյուղերի հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան