Վ. Հոկտանյան. Կոռուպցիայի դեմ պայքարի առումով չեմ տեսնում այն արթնացումը, որը կուզենայի տեսնել
«Եթե երկրում կոռուպցիան նույն ձևով շարունակվի, ապա մենք կորցնելու ենք պետականությունը: Ես սա ասել եմ նաև մինչև քառօրյա պատերազմը՝ հրապարակային ելույթներում». «Մեդիա կենտրոն»-ում «Կոռուպցիայի դեմ պայքար. իրականությու՞ն, թե՞ իմիտացիա» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի արդյունքում հասարակությունը ու վերնախավը եկան այն գիտակցմանը, որ կոռուպցիան ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է:
«ԱՄՆ դեսպանը երբ հայտարարեց այդ մասին, ինձ խնդրեցին արձագանքել դրան: Ես ասացի՝ այն, ինչ դեսպանը նշում է, դա իր պարտականությունն է՝ որպես ոչ թշնամական երկրի ներկայացուցիչ Հայաստանում: Նա դա ասում է ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ այն բանի, որ ԱՄՆ-ն ունեն լուրջ շահեր այս տարածաշրջանում և ցանկանում են այստեղ ունենալ հուսալի, նորմալ գործընկեր»,-նշեց Հոկտանյանը:
ՀԿ-ի տնօրենի ներկայացմամբ, կոռուպցիայի նկատմամբ հասարակության հանդուրժողականության առումով Հայաստանում դանակը հասել է ոսկորին, մի բան էլ՝ անցել:
«Ես հիմա, իսկապես չեմ տեսնում այն արթնացումը, որը կուզենայի տեսնել առաջին հերթին վերնախավի կողմից: Ես հիմա տեսնում եմ համակարգն ավելի էֆեկտիվ դարձնելուն ուղղված, ոչ թե փոխելուն ուղղված քայլեր: Իսկ համակարգը պետք է փոխել»,-ասաց նա, ավելացնելով, որ դրա համար անհրաժեշտ են տնտեսական, դատաիրավական, տեղական ինքնակառավարման համակարգերի ռեֆորմներ:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետը թվարկեց կոռուպցիայի հիմքերը
- Վարչապետ. Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները մենաշնորհային չեն
- Երեք շաբաթում կոռուպցիան «սատկացնելու» հույսերն անիմաստ են. Վարուժան Հոկտանյան
- Բաներ կան, որ այստեղից չեմ կարող ասել. Արծվիկ Մինասյանը՝ ավիատոմսերի գների մասին
- Կատարված գործի մասին խոսեք, տեսլականների համար պետք չէ խոսել. Նկատողություն Արծվիկ Մինասյանին
- Կոռուպցիայի դեմ մենք մեր պայքարը սկսել ենք մեկ տարի առաջ. Բնապահպանության նախարար
- Տնտեսագետ. Փորձագիտական հանրությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա կոռուպցիայի դեմ պայքարին
- Կոռուպցիայի դեմ պայքարի վերջնաժամկետ չկա. Արմեն Ալավերդյան
- Կոռուպցիան կախարդական փայտիկով չի վերանա. Հովիկ Աբրահամյան
- Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը. Հովիկ Աբրահամյան