Ով մաքրի եկեղեցու բակը՝ ՊՈԱԿ-ը, թե բյուրականցիները
Հայաստանի տարածքում գտնվող մշակութային հուշարձաններից, այդ թվում նաև եկեղեցիներից շատերը վերակառուցման, վերականգման, բարեկարգման կարիք ունեն: Պետությունը, ինչպես նշում են պատասխանատուները, իր հնարավորությունների սահմաններում ամեն տարի փորձում է որոշ, առավել վտանգված հուշարձանները վերականգնել։
Սակայն.
Կան եկեղեցիներ, որոնք, ուղղակի գոմի են վերածվել, կան եկեղեցիներ, որոնց տարածք հասնելը գրեթե անհնար է՝ ճանապարհը բացակայում է, կան հուշարձաններ, որոնցից միայն քարերն են մնացել:
Իհարկե, յուրաքանչյուր համայնք, համայնքի բնակիչ ինքն էլ իր որոշակի ներդրումը պետք է ունենա մշակութային հուշարձանների պահպանման հարցում, իսկ եթե այդ հնարավորությունը չունի, գոնե չվնասի:
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչներն իրենց համայնքում գտնվող հանրապետական նշանակության «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում սեփական միջոցներով բարեկարգման աշխատանքներ էին իրականացրել՝ շրջապատում եղած քարերը շարել իրար վրա, առանց ցեխի պարիսպ կառուցել, դրսում տաղավար տեղադրել, մետաղական դուռ դրել:
Սակայն պարզվում է, որ դրանով նրանք թույլ են տվել օրենքի խախտում. Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նախկին վիճակը վերականգնելու պահանջով դիմել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որն էլ բավարարել է հայցը:
Սա հարուցել է Բյուրականի բնակիչների զայրույթը. «Ջուրը բերեցինք, որ եկեղեցի մտնողը դուրս գա, ամառվա շոգին, տոթին ջուր խմի, գնա: Էս դուռն էլ դրեցինք, որ անասունները չմտնեն: Մեր կնանիքը եկել են, ըստեղի զիբիլը հավաքել են, հիմա դուք եկել, ի՞նչ եք ասում: Ոչ բիզնես պլան ունենք, ոչ էլ շահադիտական նպատակներ ունենք»։
Հենց «նախկին տեսքի» մասին հարցով էլ դիմեցինք ՊՈԱԿ-ին, թե՝ ինչ նկատի ունեք բերել նախկինի, եթե փաստորեն նախկինի մեջ մտնում է աղբի ու թրիքի մեջ լինելը։
«Հանրապետական նշանակության հուշարձանի պահպանությունն իրականացնում են ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների աշխատակիցները: Նրանք նաև հուշարձանների տարածքներում մաքրման աշխատանքներ են կատարում,- Panorama.am-ին պատասխանեց ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը,- Իհարկե, ողջունելի է, որ համայնքի բնակիչները նույնպես մաքրում են հուշարձանի տարածքը, սակայն մեր աշխատակիցներն էլ են իրականցնում մաքրման աշխատանքներ»:
Մ. Ավանեսյանի խոսքով, ոչ միայն այս հուշաձանի, այլ նաև այլ հուշարձանների դեպքում, իրոք, խնդիր է, ցանկապատ չունենալու պատճառով անասուններ են մտնում պահպանության տարածք, կեղտոտում. «Իհարկե, դա խնդիր է, բայց չի նշանակում, որ պետք է ինքնակամ շինություններ կառուցելու պատճառ լինի»։
Ա. Ավանեսյանը կրկին պնդեց, թե՝ բոլոր ինքնակամ շինությունները պետք է ապամոնտաժվեն, հուշարձանը պետք է բերվի նախկին տեսքին:
Այս դեպքում իրոք զարմանալի է՝ եթե ինքնակամը չի խաթարում շինության ամբողջությունը և անհրաժեշտ է, ապա ինչու է այդքան պետք սկզբունքորեն «բերել նախկին տեսքին»։ Եվ երկրորդ՝ եթե այդքան սկզբունքային է ինքնակամերի ու նախկին տեսքի հարցերը, ինչու Երևանում դրանք ընդհանրապես չեն աշխատում։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի վճռով պետք է վերականգնվի Արտավազդիկ հուշարձանի պահպանական գոտու նախկին տեսքը
- Բյուրականցիները թույլ չտվեցին քանդել եկեղեցու բարեկարգած պարիսպն ու տաղավարը
- Պոկվել է «Ճանապարհաշինարարներին» հուշարձանի արդեն խարխլված հատվածը
- Ծածկած շուկայի նախկին տեսքը վերականգնելու պահանջը` ազգային պարերի տեսքով (Տեսանյութ)
- Հակոբյան. Թող որևէ մեկը Ծածկած շուկայի խնդրի մեջ վերջակետ չփորձի դնել, այն պետք է բերվի նախկին տեսքին
- Ծածկած շուկայի համար շահագործման ակտ քաղաքապետարանը չի ձևակերպել. Օրենքի խախտումներն ու հանցավոր լռությունը
- Ծածկած շուկայի տարածքում առևտրի թույտվություն, շահագործման ակտ տրամադրելը կխախտի օրենքը. Ազիզյան
- Ծածկած շուկան ոչնչացնելու դիտավորություն չի եղել. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում