Բունդեսթագի փոխնախագահ. Ընդունված բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով
«Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը»: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծի ընդունումը: Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:
«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու և դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով: Էդելգարդ Բուլմահնը կարևորել է պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանման և խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ողջունում է Բունդեսթագի կողմից հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը. ՀՀ ԱԳ նախարար
- Բունդեսթագի շենքի դիմաց հայերը պարում են
- Ինչքան շատ է Թուրքիան հոխորտում, այնքան մեծ է հավանականությունը, որ Բունդեսթագը կընդունի բանաձևը. Շավարշ Քոչարյան
- Թուրք վարչապետ. Բունդեսթագի քվեարկությունը Բեռլին-Անկարա բարեկամության ցուցիչ է
- Բունդեսթագում քննարկում են Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը
- Բունդեսթագի բոլոր խմբակցությունները Հայոց ցեղասպանության ճանաչման համատեղ բանաձև են ներկայացրել
- Բունդեսթագի փոխնախագահ. Բանաձևում անդրադարձ է կատարվում Գերմանիայի մեղսակցությանը Հայոց ցեղասպանության մեջ
- Բունդեսթագի օրակարգում ներառված բանաձևը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
- FT. Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևը կատաղեցնելու է Էրդողանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին