Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսում կմեկնաբանվեն հայկական կենսապատկերի բաղադրիչները
Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի շրջանակում՝
մայիսի 26-ին, Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում տեղի է ունեցել «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարի բացման պաշտոնական արարողությունը:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բացման օրից մինչև օրս հայաստանյան տաղավարն ունեցել է շուրջ 300 այցելու՝ Մխիթարյան Միաբանության Աբբահայր՝ Գերաշնորհ Հ. Եղիա Ծ. Վրդ. Քիլաղպեանը, Արվեստի վենետիկյան 56-րդ բիենալեի Հայաստանի տաղավարի համադրող Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Կյուբերյանը, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի գլխավոր քարտուղար Մինաս Լուրյանը, Բրյուսելի «Բոզար» արվեստի կենտրոնի գլխավոր տնօրեն Պոլ Դուժաղդան, հայ և օտարազգի մի շարք բարձրաստիճան հյուրեր:
Տաղավարը կենտրոնացել է 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։
Ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր հետազոտող խմբեր կմեկնաբանեն հայկական կենսապատկերի բաղադրիչները։
Ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի հանձնակատարն է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ հանձին Վարդան Կարապետյանի, իսկ համադրողը՝ ճարտարապետ և քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Տաղավարն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, ամերիկահայ բարերար Վահե Գաբրաշի աջակցությամբ, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Ուրբանլաբ Երևան» կազմակերպության համագործակցությամբ:
Թեմատիկ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները կվերբեռնվեն www.independentlandscape.am և www.venice2016.am կայքերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում