Փարիզում ջրհեղեղի պատճառով պատրաստվում են փակել մետրոն և Լուվրը
Փարիզում պատրաստվում են փակել մետրոպոլիտենը, ինչպես նաև Լուվրի թանգարանը,-գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Նշվում է, որ դրա պատճառը Սենա գետի մակարդակի բարձրացումն ու առաջացած ջրհեղեղն է:
«Շատ հավանական է, որ մենք ստիպված կլինենք փակել թանգարանը և դիմել կամավորների օգնությանը»,-ասել է թանգարանի աշխատակիցը:
Հաղորդվում է, որ մետրո կփակվի տեղի ժամանակով 16.00-ին:
Հիշեցնենք, որ Փարիզում անհանգիստ իրավիճակ է՝ հորդառատ անձրևներից և Սենա գետի վարարումից առաջցած ջրհեղեղի պատճառով: