«Օկեան Էլզի» խմբի մենակատար. «Շնորհակալություն, Հայաստան»
Ուկրաինական «Օկեան Էլզի» ռոք խումբը նախօրեին համերգով հանդես է եկել Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը համերգից հետո Թվիթերի իր միկրոբլոգում հայերեն, ուկրաիներեն ու անգլերեն շնորհակալություն էր հայտնել Հայաստանին. «Շնորհակալություն, Հայաստան! Дякую, Вірменія! Thank you, Armenia!», -գրել էր երաժիշտը:
Նախքան համերգը, նա հանդիպել էր լրագրողների հետ: Նշել էր, որ շատ ուրախ է լինել Հայաստանում, շատ հայ ընկերներ ունի:
«Հիացած եմ հայկական մշակույթով»,- ասել էր Սվյատոսլավ Վակարչուկը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում