Բունդեսթագում քննարկում են Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը
Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկումները: Դրանք ուղիղ եթերով հեռարձակում են գերմանակն մի քանի լրատվամիջոցներ: Քննարկումներին օն-լայն կարելի է հետևել նաև Բունդեսթագի պաշտոնական էջում:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ այսօրվա քննարկման ժամանակ ներկայացված է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեք բանաձև: Դրանցից առանցքայինը, որը ներկայացվել էր Կանաչների և մի շարք այլ պատգամավորների կողմից, պարունակում էր առավել կոշտ որակումներ ու գնահատականներ:
Բանաձևում նախատեսվում է անհերքելիորեն ընդունել Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանության, ինչպես նաև հայ ազգաբնակչության բռնի տեղահանման փաստերը և ճանաչել երիտթուրքերի կողմից «հայ ազգաբնակչության համակարգված կերպով ծրագրավորված և կազմակերպված բնաջնջումը որպես Ցեղասպանություն»: Բանաձևում նաև ընդգծվում է, որ ճանաչումը կատարվում է ՄԱԿ 1948թ-ին ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի վերաբերյալ կոնվենցիայի դրույթներին համաձայն:
Հարակից հրապարակումներ`
- Բունդեսթագի բոլոր խմբակցությունները Հայոց ցեղասպանության ճանաչման համատեղ բանաձև են ներկայացրել
- Բունդեսթագի փոխնախագահ. Բանաձևում անդրադարձ է կատարվում Գերմանիայի մեղսակցությանը Հայոց ցեղասպանության մեջ
- Բունդեսթագի օրակարգում ներառված բանաձևը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
- FT. Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևը կատաղեցնելու է Էրդողանին
- Թուրքիան նախազգուշացրել է Բունդեսթագին` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելու հետ կապված
- Թոմաս Օպերման. Հունիսի 2-ին Բունդեսթագը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին