
The Guardian. Գերմանիան պատրաստվում է Թուրքիայի արձագանքին՝ ցեղասպանությունը ճանաչելուց հետո
Րոպեներ առաջ Գերմանիայի խորհրդարանը 1915-1916թթ․-ների պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը։
The Guardian-ը գրում է, որ Գերմանիան պատրաստվում է Թուրքիայի արձագանքին ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկելուց հետո. «1915-1916թթ․-ներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում» կոչված 5 էջանոց բանաձևի ընդունմամբ գերմանացի պատգամավորները մոտ 1 դար առաջ հայերի կոտորածները ճանաչեցին ցեսասպանություն։ Այս որոշումը Թուրքիայի վարչապետն անվանել էր այս զգայուն ժամանակներում երկու երկրների միջև հարաբերությունների «թեստ»։
Պարբերականը գրում է,որ Թուրքիան մշտապես ժխտել է ցեղասպանություն տերմինի կիրառումը՝ 1,5մլն հայերի կոտորածի և արտաքսման համար։