Ղարաբաղում սպասվող սահմանադրական բարեփոխումների նախագիծը հուլիսի 1-ին կներկայացվի նախագահի. «Հրապարակ»
Ղարաբաղում սպասվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը պետք է լուծում տա, թե հայկական երկրորդ հանրապետությունում կառավարման որ մոդելն է ի վերջո նախընտրելի համարվել, կներկայացվի հուլիսի 1-ին` ԼՂՀ նախագահին, որից հետո կսկսվեն աշխատանքներն արդեն նախագծի վրա՝ «Հրապարակ»-ին տեղեկացրել է ԼՂ Ազգային ժողովի նախագահ, սահմանադրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Հարցին` ընդունվելիք հայեցակարգն ու սահմանադրությունը տարբերվելո՞ւ են հայաստանյան մոդելից, քանզի տեսակետներ են հնչում, որ ձեզ մոտ նախընտրվել է «ուժեղ նախագահ` առանց վարչապետի» կառավարման ձևը՝ ասել է. «Այս պահին ճիշտ չէ նման պնդում կատարելը, որովհետև բոլոր տարբերակների վրա էլ աշխատանք տարվում է, քննարկումները դեռ ընթանում են»:
Ե՞րբ պարզ կլինի հարցին երկրորդել է՝ «10 օրից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա