ՌԴ Դաշնության խորհրդի անդամ. Գերմանիան ընտրեց քաղաքակիրթ երկրների ճանապարհը
Գերմանիան, ճանաչելով Օսմանյան Կայսրության իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման փաստը, ընտրեց քաղաքակիրթ երկրների ճանապարհը,- «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ` խմբագրություն ուղարկված իր հայտարարության մեջ ասել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը:
ՌԴ օրենսդիր մարմնի վերին պալատի անդամը նաև շեշտել է այն իրողությունը, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանը ընդունել է համապատասխան բանաձևը, թեպետ Անկարայի ուժեղ ճնշման և սպասռնալիքների
Ֆրանց Կլինցևիչի խոսքով՝ այս հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը «պատիվ չի բերում իրեն»:
«Դրա փոխարեն ես խորհուրդ կտայի (Թուրքիայի ղեկավարությանը) ճանաչել Ցեղասպանության փաստը, ինչն, անկասկած, դրական արձագանք կստանար միջազգային հանրության կողմից»,- նշել է Ֆրանց Կլինցևիչը:
Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) այսօր 1 դեմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյուքներով և ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան