Թուրքիան Գերմանիայից հետ է կանչում իր դեսպանին
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Յասին Աքթայը հայտարարել է, որ «որպես առաջին պատասխան քայլ՝ Թուրքիան Բեռլինից հետ է կանչում իր արտակարգ և լիազոր դեսպան Հուսեին Ավնի Կարսլըօղլուին»:
Թուրքական «Yeni Safak» թերթի կայքի փոխանցմամբ` ԱԶԿ-ի խոսնակը հայտարարել է, որ Բունդեսթագի կողմից նման բանաձևի ընդունումը լրջորեն վնաս է հասցնում Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան