Հայկ Գևորգյան. Եթե մի օր շաքարավազի շուկայում մոնոպոլիան վերացավ, ուրեմն արևը դուրս է գալու արևմուտքից
«Որոշ ցուցադրական բաներ վարչապետի հանձնարարականներից հետո լինելու են: Որքան ինձ է հայտնի դարձել՝ բանանի շուկան կիսելու են, իսկ շաքարավազի շուկան՝ բացառված է»,-Մեդիա կենտրոն»-ում «Կոռուպցիայի դեմ պայքար. իրականությու՞ն, թե՞ իմիտացիա» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսական հարցերի մեկնաբան, լրագրող Հայկ Գևորգյանը:
Իր վերջին պնդման մեջ տնտեսական մեկնաբանն ավելի քան վստահ է. «Եթե մի օր շաքարավազի շուկայում մոնոպոլիան վերացավ, ուրեմն արևը դուրս է գալու արևմուտքից, այ էդ կարգի»:
Ինչ վերաբերում է բանանի շուկայում նոր ներկրող հայտնվելուն, ապա Հ. Գևորգյանը համոզված չէ, որ դա կհանգեցնի հավասար մրցակցության ապահովմանը: Նա չի բացառում, որ «Քեթրին գրուպ» ընկերությունից բացի, բանան սկսի ներկրել այդ ընկերություն սեփականտիրոջ «բաջանաղի ընկերը, ով ամեն դեպքում կլինի նրա վերահսկողության ներքո»:
«Այնպես որ չշտապենք»,-ասաց Հ. Գևորգյանը:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետը հայտարարել էր.
«Քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը»:
Հարակից հրապարակումներ`
- Ես նույն Արծվիկ Մինասյանն եմ, իմ համոզմունքները չեմ փոխել և չեմ փոխելու
- Վ. Հոկտանյան. Կոռուպցիայի դեմ պայքարի առումով չեմ տեսնում այն արթնացումը, որը կուզենայի տեսնել
- Տնտեսագետը թվարկեց կոռուպցիայի հիմքերը
- Վարչապետ. Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները մենաշնորհային չեն
- Մենաշնորհը սկսվում է սահմանից. մասնագետ
- Երեք շաբաթում կոռուպցիան «սատկացնելու» հույսերն անիմաստ են. Վարուժան Հոկտանյան
- Մենաշնորհների մասին ուսումնասիրությունը վարչապետի նախանշած ժամկետներում չի լինի
- Էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ կտրվի
- Մենաշնորհների մասին տեղեկություն վարչապետը տարբեր աղբյուրներից է ստանում. Արմեն Ալավերդյան
- Մենաշնորհ չկա. Վարչապետ
- Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ մենաշնորհներ ունեցողների անունները կհրապարակեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան