ԶԼՄ-ները հաղորդել են Պակիստանում փոթորկից 20 զոհի մասին
Իսլամաբադում և հարևանությամբ գտնվող Պակիստանի նախկին ժամանակավոր մայրաքաղաք Ռավալպիդիում տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհվել է 20 մարդ,-գրում է Rosbalt.ru-ն:
Փոթորկի պատճառով, որի արագությունը ժամում կազմել է 148 կմ, Պենջապ նահանգի մի քանի շրջաններ հոսանքազրկվել են: Աղետի հարվածներից տուժել են նաև Խայբեր-Փախթունխվայի նահանգը և անհանգիստ «ցեղերի տարածքը»:
Միայն Իսլամաբադում և Ռավալպիդիում տուժել է ստացել ավելի քան 100 մարդ:
Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի մասին: