MacDougall's աճուրդի ամենաթանկ լոտերից է Այվազովսկու «Փրկվածը» կտավը
Լոնդոնում հունիսի 8-ին կայանալիք MacDougall's-ի վաճառքում ամենաթանկ լոտերն են Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը» ստեղծագործությունը և Հենրիխ Սեմիրադսկու «Քրիստոնեության լուսատուներ. Ներոնի ճրագները» կտավի միակ էսքիզը, որը մասնավոր հավաքածուում է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Այվազովսկու կտավը գնահատվում է 450 – 600 հազար ֆունտ ստերլինգ, իսկ Հենրիխ Սեմիրադսկու կտավի էսքիզի նախնական գինն է 400 – 500 հազար ֆունտ ստերլինգ:
Աճուրդում ներկայաված է լինելու Վասիլի Կանդիսկու, վրաց նկարիչ Լադո Գուդիաշվիլու և այլ ստեղծագործողների աշխատանքներ:
Բացի գեղանկարներից, աճուրդում ներկայացվելու է ռուսական ճենապակու օրինակներ, ինչպես նաև լուսանկարները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին