Գերմանիան միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի աննախադեպ ճնշման պայմաններում
Գերմանիայի խորհրդարանականները դիմացան Թուրքիայի կառավարության ճնշումներին և հաստատեցին բանաձևը, որը Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի կոտորածները ճանաչում է որպես ցեղասպանություն, գրում է RT-ն։
Բանաձևն ընդունվեց միաձայն, ընդամենը 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ Բանաձևի ընդունումը սպասվում էր, որին կողմ էր նաև կանցլեր Անգելա Մերկելը, ով սակայն, ներկա չէր քվեարկությանը։
Պատգամավոր Գրեգոր Գիզին բանաձևի քննարկման ժամանակ ասաց, որ Գերմանիան պարտավոր է ճանաչել հայերի զանգվածային սպանությունները։
«Մենք պետք է անվանենք այն այնպես, ինչպես եղել է՝ ցեղասպանություն։ Բունդեսթագը չպետք է թույլ տա, որ Թուրքիան շանտաժի ենթարկի իրեն»,-ասաց Գրեգոր Գիզին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն զգուշացրել էր, որ Անկարայի և Բեռլինի հարաբերությունները կտուժեն, եթե Գերմանիան ճանաչի հայերի կոտորածները որպես ցեղասպանություն։
Գերմանական լրատվամիջոցներն անհանգստացած են, թե ինչպիսի ազդեցություն կունենա այս որոշումը Թուրքիա-ԵՄ միգրացիոն համաձայնագրի համար,- գրում է RT-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան