Գոռը հիշում է, ինչպես սպանեցին իր ընկերոջը՝ Վաղարշակին
Ճարտարի դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտ Գոռ Հարությունյանը մանրամասներոն հիշում է, թե ինչ կատարվեց ապրիլի 2-ին դպրոցի բակում:
«Միանգամից հանկարծակի պայթյուն լսվեց, աչքներս մթնվեց: Բացեցի, տեսա, տնտեսվարի մեքենայի հետևում պառկած եմ: Վեր կացա, սկսեցի փախչել: Մի տասը մետր վազեցի, հետո հիշեցի, որ էդ ժամանակ գնում ենք նկուղները: Հետ եկա, տեսա Վաղարշակը բկից բռնել է: Հարց եմ, տալիս, չի կարող խոսել: Մինչև այ էն պավառոտը ինձ հետ վազելով եկել է, հետո ուզեց ընկնի, ձեռքը գցեց, ինձնից բռնեց»,-Panorama.am-ին պատմեց Գոռը:
Նա հետ է դարձել, Վարդանին ու Գևորգին ձայն տվել, որ փախչեն: Տեսել է՝ նրանք վիրավոր են:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված արցախցի երեխաներն ապաքինվում են
- Բնակիչները վերադառնում են Մատաղիս