Թուրք վարչապետ. Բունդեսթագի քվեարկությունը Բեռլին-Անկարա բարեկամության ցուցիչ է
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ քվեարկությունը Գերմանիայի խորհրդարանի կողմից կդառնա Բեռլինի և Անկարայի «բարեկամության թեստը»: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բեինալի Յիլդիրիմը:
«Մի շարք երկրներ, որոնց մենք համարում ենք բարեկամներ, փորձում են քաղաքացիների ուշադրությունը շեղել այն պահին, երբ իրենց մոտ առաջանում են ներքին խնդիրներ: Այս բանաձևը այդպիսի օրինակ է»,- հայտարարել է Յիլդիրիմը՝ նշելով, որ Գերմանիայում այսօր ապրում են 3.5 միլիոն թուրքեր, որոնք ակտիվ ներդրում ունեն երկրի տնտեսության մեջ:
Նշենք, որ այս պահին Բունդեսթագում մեկնարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկումները: Դրանք ուղիղ եթերով հեռարձակում են գերմանական մի քանի լրատվամիջոցներ, ինչպես նաև Բունդեսթագի պաշտոնական էջը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը 1915թ.-ին Հայերի զանգվածային ոչնչացումն անվանեց ցեղասպանություն:
Հարակից հրապարակումներ`
- Բունդեսթագում քննարկում են Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը
- Գերմանիան քվեարկելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի օգտնի. Deutsche Welle
- France24. Թուրքիայում փոփոխություն կա դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում
- Թուրքիայի վարչապետ. Անկասկած Գերմանիայի հետ հարաբերությունները կփչանան, եթե ընդունվի 1915 թ-ի իրադարձությունների մասին բանաձևը
- Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում և պարտավոր է պաշտպանել արժեքները. Սերժ Սարգսյան
- Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով դիմել է Գերմանիայի կանցլերին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին