Հաճախ դիմորդներն ընտրում են մասնագիտություն, սակայն չեն պատկերացնում որտեղ կարող են աշխատել. Հայկուհի Գևորգյան
Հետխորհրդային Հայաստանում չի եղել և չկա մասնագիտական կողմնորոշման համակարգ, ինչը խանգարում է աշակերտներին ընտրել մասնագիտություն՝ հաշվի առնելով որոշակի արժեքներ և լինել պահանջված մասնագետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:
«Մանսագիտական կողմնորոշումը երկարաժամկետ գործընթաց է: Մեկ հանդիպումը կամ մեկ այցելությունը դպրոց չի կարող լինել մասնագիտական կողմնորոշում: Հիմքը պետք է լինի համակարգը»,-նշեց մասնագետը:
Ինչ վերաբերում է մասնագիտական նախընտրելիության տենդենցներին՝ տարիների ընթացքում դրանք այդքան էլ չեն փոխվել:
«Եթե հինգ-վեց տարի տարի առաջ նախընտրելիությունը տրվում էր իրավաբան, բժիշկ, տնտեսագետ մասնագիտություններին, ապա վերջին երեք տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ այս մասնագիտություններին ավելացել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունների պահանջարկը, աղջիկների մոտ դիզայն մասնագիտությունը, դրան հաջորդում է խոհարարի մասնագիտությունը, որը բավականին պահանջարկ ունի երկու սեռի մոտ էլ»,-հայտնեց Հայկուհի Գևորգյանը:
Բանախոսը նկատեց, որ շատ հաճախ դիմորդներն ընտրում են մասնագիտություն, սակայն չեն պատկերացնում թե որտեղ կարող են աշխատել. «Օրինակ, նախընտրում են բժիշկ, բայց ավարտելով բժշկական համալսարանը առավելապես գնում են պասիվ բժշկության՝ ապահովագրական գործ, դեղագործություն, իսկ ակտիվ բժշկության առումով մենք այսօր լուրջ խնդիր ունենք»:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանն էլ, խոսելով աշխատաշուկա-կրթական համակարգ հարաբերություններից, նշեց, որ կարևոր է գործընթացներում նաև գործատուներին ներառելը. «Մեզ համար շատ ավելի հեշտ է, երբ որ կոնկրետ գիտենք, թե գործատուն ինչ է ուզում: Շատ հաճախ լինում է գործատուն դժգոհում է աշխատողից, սակայն իրենք էլ չգիտեն ինչ են ուզում: Վերջին արված հետազոտությունները ցույց են տվել, որ գործատուների 60 տոկոսը չգիտի ինչ է ուզում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները