Հնագետ. Լուսանկարներից կարելի է դատել, որ Պալմիրայի շենքերը հնարավոր է վերականգնել
Սիրիայի հնագույն Պալմիրայի քաղաքի լուսանկարներից կարելի է դատել, որ հնարավոր է վերականգնել քաղաքի շենքերը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է Ռուսական մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ, հնագիտության պրոֆեսոր Գերման Պարցինգերը:
«Լուսանկարները, որոնք ես տեսել եմ, խոսում են այն մասին, որ շենքերը փլուզվել են: Դա նշանակում է, որ դրանց վերականգնումն այնքան էլ դժվար չի լինի: Իհարկե, սարսափելի է, որ պայթեցվել են դրանք, բայց իմ մոտ այն տպավորությունն է, որ լուսանկարներն արձանագրել են մի շարք ավերակներ: Շենքերը քարե բլոկներից էին կառուցված եղել: Իրաքում, օրինակ, շատ բան արված է եղել կավե աղյուսներից, իսկ այստեղ՝ այլ կերպ է: Եթե պայթեցվում են կավե աղյուսից կառուցված շենքերը, մնում է միայն փոշին, իսկ եթե պայթեցվում են քարից շենքերը, դրանք փլուզվում են»,- ասել է գիտնականը:
Ըստ նրա, քարերի ձևերից կարելի է ենթադրել, թե որտեղ են դրանք գտնվել, շենքի որ մասում և այդպես վերականգնել ամբողջ շենքը: Հնագետը նշել է, որ որպես օրինակ կարող է ծառայել Բեռլինում Նոր թանգարանի շենքը:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Այսօր տարվա մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից: Քաղաքն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ. Պալմիրայի հնագիտական համալիրի հիմնական մասը պահպանվել է
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրամ է ստեղծել Պալմիրայի վերականգնման համար
- Պալմիրայի ամենահայտնի հուշարձանները ոչնչացված են. Սիրիայի թանգարանների դիրեկտորատի ղեկավար
- Շվիդկոյ. Պալմիրայի վերականգնումը կարող է 5-7 տարի տևել
- Սիրիական բանակը սկսել է ականազերծել Պալմիրա քաղաքը
- Ասադն ակնկալում է միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը Պալմիրայի վերականգնման գործում
- Պիոտրովսկի. Պալմիրայի մեծ մասը կարելի է և պետք է վերականգնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան