Պեկինում թռչնագրիպի այս տարվա առաջին դեպքն է արձանագրվել
Չինաստանի մայրաքաղաքում թռչնագրիպի՝ H7N9-ի, այս տարվա առաջին դեպքն է արձանագրվել,- գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով «Սինա» պորատլին:
Պորտալի տվյալներով` հիվանդությունը հայտնաբերվել է Տունչժոու շրջանում։ Հիվանդը 49-ամյա տղամարդ է, ներկա պահին գտնվում է քաղաքի բժշկական հաստատություններից մեկում: Համաճարակային ծառայությունները խորհուրդ են տալիս «թռչունների հետ ուղիղ կապի մեջ չմտնել»՝ վարակվելուց խուսափելու համար:
Գործակալության հաղորդմամբ՝ H7N9 վիրուսն առաջին անգամ մարդու մոտ Չինաստանում ախտորոշվել է 2013 թվականին: Մինչ այժմ որևէ ապացույց չկա, որ թռչնագրիպը օդակաթիլային ճանապարհով կարող է մարդուց մարդ փոխանցվել: Միկրոկենսաբանները, սակայն, չեն բացառում նման հնարավորությունը, եթե վիրուսը մուտացիայի ենթարկվի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում