ԱԻԲԱ-ն թույլատրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին
Բռնցքամարտի միջազգայաին ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, թույլատրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին:
ԱԻԲԱ-ն նման որոշում ընդունել է հերթական համաժողովի ժամանակ, որտեղ 84 պատվիրակ կողմ է եղել նման փոփոխության:
Բռնցքամարտի մրցումները կանցկացվեն չորս շրջաններից Բարայում: Բռնցքամարտի դահլիճը տեղավորում է 9000 հանդիսական: Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 6-ին և կեզրափակվի 21-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ, Հայաստանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կներկայացնեն բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) և Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):